Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք ապրիլի վերջին: Կառավարության այսօրվա նիստից հետո կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով իր վերանշանակման հնարավորության մասին հարցին:

Լրագրողներից մեկի հարցին, թե առողջապահության նախարարի որոշումները, այդ թվում՝ ծխելու դեմ պայքարի եւ դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ, առաջացնում են նաեւ կառավարության ու տարբեր օղակների դժգոհությունը, եւ հնարավո՞ր է, համաձայնեցված չեն եւ կարող են ապրիլին չվերանշանակվելու պատճառ դառնալ, Լեւոն Ալթունյանը պատասխանեց. «Ապրիլին կիմանանք: Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք ապրիլի վերջին»: