Անցյալում «նյարդային խանգարում» տերմինն օգտագործվում էր հոգեկան հիվանդությունների լայն սպեկտրը նշելու համար, սակայն ժամանակակից բժշկության մեջ այդպիսի «ախտորոշում» այլեւս չկա: Չնայած դրան, այսպես կոչված, «նյարդային խանգարումը» մի շարք հոգեկան խանգարումների նշանն է, ինչպիսին են՝ դեպրեսիան, տագնապային խանգարումը եւ հետվնասվածքային սթրեսային խանգարումը (ՀՎՍԽ):
Մասնագետներն առանձնացնում են 16 ընդհանուր ախտանիշ, որոնք տիպական են նյարդային խանգարման համար.
- անհանգստության զգացում, դեպրեսիա, լալկանություն կամ գրգռվածություն,
- անօգնականության, անհուսության զգացում,
- ցածր ինքնագնահատական,
- սովորական սոցիալական վիճակներից խուսափելու ցանկություն,
- քնի հետ կապված խնդիրներ՝ անքնություն կամ քնկոտություն,
- ոչ առողջ սովորությունների ձգտում եւ հիգիենայի հետ կապված խնդիրներ,
- կենտրոնանալու եւ հիշողության դժվարություններ,
- զգայական կամ ֆիզիկական ուժասպառություն՝ հաճախ առանց պատճառի,
- մոտիվացիայի եւ կյանքի նկատմամբ հետաքրքրության բացակայություն,
- իրերից հաճույք կամ բավարարվածություն ստանալու անընդունակություն, որոնք նախկինում ուրախություն կամ բավարարվածություն են պատճառել,
- անբացատրելի ցավեր եւ ընդհանուր տկարություն,
- դժվարություններ մյուս մարդկանց հետ շփվելիս,
- ինքնասպանության կամ ինքնավնասման մտքեր,
- սեքսի նկատմամբ հետաքրքրության բացակայություն,
- վախեցնող հիշողություններ, գիշերային մղձավանջեր, խուճապային հարձակումներ:
Մի քանի՝ հատուկ ծանր դեպքերում այս ախտանիշներին կարող են միանալ նաեւ հալյուցինացիաները, պարանոյան եւ զառանցանքը:
Այս ախտանիշների դեպքում խորհուրդ է տրվում մասնագետի դիմել, որը կօգնի որոշել, թե այնուհետեւ ինչ անել, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է գրագետ բուժում ընտրել:






