ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է ցողունային բջիջների հինգերորդ փոխպատվաստումը: Բազմակի միելոմա ախտորոշմամբ 40-ամյա հիվանդի համար աուտոլոգ փոխպատվաստումը բուժման մի փուլ է, որը հնարավորություն կընձեռի վերադառնալու առօրյա կյանքին:
Փոխպատվաստումն իրականցրել են բաժանմունքի բժիշկները` տնօրեն Սմբատ Դաղբաշյանի եւ Ֆրանկֆուրտի կլինիկայի բժիշկ, բ.գ.դ. Ուլրիխ Բիթսի գլխավորությամբ։
.jpg)
Գերմանացի պրոֆեսորն արդեն երրորդ անգամ է մասնակցում հայ բժիշկների թիմի կողմից իրականացվող փոխպատվաստումներին։ Նա նշել է, որ երեւանյան կլինիկայում արվում է այն ամենը, ինչ Գերմանիայում։ Ուլրիխ Բիթսն այս անգամ եւս կմասնակցի նաեւ հիվանդի հետփոխպատվաստումային շրջանի հսկողությանը:
40-ամյա Սարգիսը լավատես է եւ վստահ, որ մշակված եւ սառեցված իր իսկ ցողունային բջիջների փոխպատվաստումն արդյունավետ է լինելու։







