32-ամյա Քերի Ռեդֆարնը 3 երեխա ունի՝ երկու տղա եւ աղջիկ: Երկու որդիների՝ 10-ամյա Լեոյի եւ 6-ամյա Օլիվերի մոտ վերջերս քաղցկեղ է ախտորոշվել: Իսկ Քերիի դուստրը աուտիզմով է տառապում:
Վերջերս Լեոյի մոտ հազվագյուտ նեյրոբլաստոմա են ախտորոշել՝ գլխուղեղի ուռուցք: Ընդամենը մի քանի ամիս հետո 6-ամյա Օլիվերի մաշկը սկսել է գունատվել, իսկ տղան ամեն օր գալարվում էր այրող ցավերից եւ հրաժարվում սիրելի ուտելիքից, եւ Քերին ու նրա ամուսին Շոնը կասկածել են ամենավատթարը:
Նրանց կասկածները հաստատվել են: Բժիշկները տղայի մոտ ոչհոջքինսյան լիմֆոմա են հայտնաբերել:
«Հիմա նրանք պառկած են իրար կից մահճակալների վրա: Օլիվերը փորձում է աջակցել Լեոյին եւ նույնիսկ նրան իր դեղերից է տալիս: Սակայն ի տարբերություն կրտսեր որդու, ավագ որդիս այնտեղ է արդեն 4 ամիս եւ ամեն ինչ ավելի գիտակցված է ընկալում… նրա համար ավելի սարսափելի է»,- պատմել է Քերին:
Քերիի դուստր Իզաբելը աուտիզմով է տառապում, ուստի նա չի գիտակցում այն ամբողջ վիշտը, որը համակել է Ռեդֆերն ընտանիքին: Քենդելայթերս բարեգործական հիմնադրամն արդեն փող է հավաքում Ռեդֆերն ընտանիքի երեխաների բուժման համար:
«Եթե մտաբերեք ձեր մղձավանջներից ամենավատթարը եւ այն 100 անգամ բազմապատկեք, ապա կստանաք այն, ինչ ես հիմա ապրում եմ»,- խոստովանել է Քերին:









