ԱՄՆ-ում Baylor University Medical Center կլինիկայում առանց արգանդի ծնված երկրորդ կինն է երեխա ծննդաբերել փոխպատվաստման շնորհիվ: Անցյալ տարի այս նույն կենտրոնում երեխա էր ունեցել ԱՄՆ-ում առաջին փոխպատվաստված արգանդով կինը:
Հիվանդանոցը չի հայտնում ո՛չ մոր, ո՛չ երեխայի տվյալները: Հայտնի է միայն, որ երեխան աղջիկ է, իսկ հղիությունն ընթացել է հանգիստ եւ առանց բարդությունների: Հիվանդն, ինչպես արդեն նշվեց, առանց արգանդի էր ծնվել եւ համոզված էր, որ երբեք չի կարողանա երեխաներ ունենալ: Վերջերս նրան ողջ դոնորի արգանդ էին փոխպատվաստել, եւ նրան հաջողվել է հղիանալ ու ծննդաբերել կեսարյան հատման միջոցով:
Արգանդի փոխպատվաստման կլինիկական փորձարկման ղեկավար բժիշկ Ջուլիանո Տեստան նշել է, որ ամբողջ խումբն անչափ ուրախ է, որ այս հիվանդի բուըժումը նույնքան հաջող էր, որքան եւ առաջինի բուժումը:
Կլինիկական հետազոտության շրջանակում ողջ կամ մահացած դոնորից արգանդ են փոխպատվաստում այն կանանց, որոնք ի ծնե արգանդ չունեն եւ հիվանդության հետեւանքով արգանդից զրկվել են: Նախատեսվում է ընդամենը այսպիսի 10 փոխպատվաստում կատարել:
Աշխարհում առաջին արգանդի փոխպատվաստումը կատարվել է Շվեդիայում, Sahlgrenska University Hospital-ում: Կլինիկական փորձարկման շրջանակում 8 երեխա է ծնվել: Այնուհետեւ Շվեդիայի հաջողությունը կրկնել են արդեն ԱՄՆ-ում:






