ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քննարել քաղցկեղի հետ կապված վերջին զեկույցը, ըստ որի՝ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը 172 երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ Հայաստանում քաղցկեղից մահանում է շուրջ 5000 մարդ: Նա իր հերթին առաջարկեց հանձնաժողովում քննարկելոչ միայն քաղցկեղը այլ եւս 2-3 հիվանդություն, որոնք մահացության հիմնական պատճառն են հանդիսանում։ «2017 թվականին մահացել է 27 000 մարդ, որից 15 հազարը արյան շրջանառության, 5700-ը՝ քաղցկեղի պատճառով»,-ասաց նա:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ըստ միջազգային դասակարգման նշված հիվանդությունները համարվում են ոչ վարակիչ հիվանդություններ, եւ առաջարկեց քննարկումներ կազմակերպել ոչ վարակիչ հիվանդությունների շուրջ։





