Տորոնտոյի Մաունտ Սինայ համալսարանի հետաոտողներն ուսումնասիրեցին  1950 -2013թթ ըթացքում կատարված ութ հետազոտությունների արդյունքները, եւ պարզեցին, որ առողջ թվացող գեր մարդիկ  սրտամկանի կաթվածից կամ ինսուլտից վաղաժամ  մահանալու ավելի մեծ հավանականություն ունեին, քան նորմալ քաշ ունեցող այլ մարդիկ:

Հետազոտողները եզրակացության եկան, որ գիրությամբ տառապելն ու առողջ լինելը հեքիաթ է:

Հավելյալ քաշ ունեցող կամ ճարպակալումով տառապող եւ ֆիզիկապես ոչ ակտիվ մարդիկ, այսպես կոչված «մետաբոլիկ համախտանիշի» զարգացման ռիսկ ունեն: Վերջինս  ռիսկի գործոնների խումբ է, որը բարձրացնում է մարդու մոտ սրտի հիվանդությունների, դիաբետի եւ ինսուլտների զարգացման հնարավորությունը:

Եթե մարդու մոտ այս ռիսկի գործոններից առկա են  գոնե երեքը, ապա համաձայն  սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտի նրա մոտ ախտորոշվում է մետաբոլիկ համախտանիշ՝ որովայնի լայն «խնձորաձեւ» շրջագիծ, եռգլիցերիդների բարձր մակարդակ (արյան մեջ պարունակվող ճարպի տեսակ), ԲԽԼ-ի ցածր պարունակություն՝ «լավ խոլեստերին», բարձր զարկերակային ճնշում եւ  արյան մեջ շաքարի բարձր մակարդակ անոթի վիճակում (շաքարային դիաբետի պոտենցիալ վաղ նշան):

Գիտնականները  հետազոտեցին նաեւ մարդկանց, ովքեր չէին տառապում  մետաբոլիկ համախտանիշով, բայց ում ՄԶՑ՝ քաշ - հասակային հարաբերությունը, բարձր է եւ կազմում է  25-30 հավելյալ քաշի դեպքում եւ 30-ից բարձր՝ ճարպակալման ժամանակ, տեղեկացնում է CBS News-ը։

Հետազոտությունը ցույց տվեց, որ ճարպակալումով տառապող, բայց առանց մետաբոլիկ համախտանիշի մարդկանց մոտ , միեւնույն է, սրտի կաթվածի , ինսուլտների եւ 10 տարի անց մահվան ռիկի հավանականությունը 25%-ով բարձր է , քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ:

Չնայած հետազոտությունն դիտարկել է միայն սրտանոթային հիվանդություններն ու մահերը, ճարպակալումը նաեւ բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի, երիկամների հիվանդությունների, քաղցկեղի, օրթոպեդիկ խնդիրների, դեպրեսիայի, ասթմայի, քնի ապնոէի, վերարտադրողական խնդիրների, մաշկային վարակների եւ ճանաչողական ունակությունների խանգարումների զարգացման ռիսկը:Այդ պատճառով բժիշկները պետք է բուժեն ոչ միայն մետոբոլիկ դիսֆունկցիայով գեր մարդկանց: