ՀՀ առողջապահության  նախարարությունում այսօր կայացել է  Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն ծառայության ոլորտի բժշկական օգնությունն ու ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու եւ կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին քննարկումը։

Նման ձեւաչափով խնդրի դիտարկման առիթը հանդիսացել է «Արմենիկում» դեղով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ ծրագրի ղեկավարները կներկայացնեն տարեկան 188 մլն դրամ բյուջեի շրջանակում իրականացված աշխատանքները, այդ թվում` 150 հիվանդի բուժման արդյունքներն ու արդյունավետությունը։

Զեկույցի քննարկման արդյունքում, գնահատելով ծրագրի արդյունավետությունը,  անաչառ եւ օբյեկտիվ որոշում կկայացվի։