Այսօր՝ մայիսի 5-ին, իրենց մասնագիտական տոնն են նշում մանկաբարձուհիները։ Տոնի գաղափարը առաջարկել է Մանկաբարձուհիների միջազգային ասոցիացիան 1987թ.-ին Նիդեռլանդներում կայացած համաժողովի ժամանակ։ Բայց այն օրինական ուժ է ստացել միայն 1992թ.-ին։ Այսօր մանկաբարձուհիների տոնը նշվում է ավելի քան 50 երկրում։
Հենց մանկաբարձուհին է (եւ ոչ բժիշկը) սատար կանգնել մարդկության գոյության ողջ ընթացքում ծննդաբերությունների գերակշռող մասին։ Այս մասնագիտության նշանակությունը դժվար է գերագնահատել. չէ որ հենց մանկաբարձուհու գիտելիքներից ու փորձից է կախված մայրիկի եւ երեխայի առողջությունը։
Մանկաբարձուհիների միջազգային օրվա շրջանակներում ամբողջ աշխարհում այս մասնագիտության ներկայացուցիչները կազմակերպում են երթեր եւ տեղադրում են վրաններ, որտեղ տրվում է անվճար խորհրդատվություն։ Նրանք նաեւ կազմակերպում են հանդիպումներ, սեմինարներ եւ գիտաժողովներ, կիսվում իրենց փորձով եւ պատմում են իրենց բնագավառում նոր զարգացումների մասին, պարգեւվատրում այս մասնագիտությունն ունեցող մարդկանց։
Մանկաբարձուհիների միջազգային համաժողովի որոշմամբ մինչեւ 2015 թ –ը մանկաբարձուհիների բոլոր օրերը կանցկացվեն հետեւյալ կարգախոսով: «Աշխարհը դեռ երբեք մանկաբարձուհիների այսքան խիստ կարիք չի զգացել».






