«Աստղիկ» բժշկական կենտրոնում նոր ակցիայի շրջանակում տրոֆիկ խոցերով եւ այլ քրոնիկ վերքերով 9  հիվանդի գերմանական Hartmann ընկերության արտադրանքի օգտագործմամբ անվճար վիրակապություն կատարվեց:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի անոթային վիրաբուժության բաժնի ղեկավար Արա Ավետիսյանը նշեց, որ վիրակապությունից բացի՝ հիվանդները նաեւ վերքերի բուժման անվճար խորհրդատվություն է տրամադրվել: Նրա խոսքով՝ որոշ վերքերի դեպքում միայն վիրակապությունը բավարար չէ, հարկավորեն նաեւ լրացուցիչ հետազոտություններ, որոշ դեպքերում էլ վիրաբույժի օգնության կարիք է լինում:

Հայաստանում Hartmann-ի ներկայացուցիչ Վիկտորիա Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդներին նաեւ Hartmann ընկերության մի քանի արտադրանք տրամադրվեց, որոնց օգնությամբ նրանք կկարողանան ինքնուրույն խնամե լիրենց վերքերը: