2018 թվականի բյուջեում լրացուցիչ ֆինանսավորում չի նախատեսվել դեղերը դեղատոմսերով բաց թողնելու նոր կարգի ներդրման համար, եւ դրանում ոչ մի անհրաժեշտություն չկար էլ: Այս մասին մարտի 26-ին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ պատասխանելով մի շարք պագամավորների այն հարցին, թե ինչու նոր կարգի հետ կապված բուժհաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում չի հատկացվել:

Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ լրացուցիչ ֆինանսավորման կարիք կլիներ թերեւս նոր կարգի մասին բնակչությանն իրազեկելու համար, ինչը կատարվել է վարչական ռեսուրսի հաշվին:

Նշենք, որ նոր կարգի ներդրումը 2018 թվականի ֆինանսավորման հաստատումից հետո հարուցեց առաջնային օղակի դժգոհությունը, քանի որ դեղատոմսային ձեւաթղթերի տպագրությունն, այնուամենայնիվ, լրացուցիչ ծախսերի հետ է կապված, որոնք բյուջեում հաշվի չեն առնվել:

Դեղատոմսերի ներդրումից հետո գյուղական բժիշկը նաեւ անասնաբույժ է դարձել. ընտանեկան բժիշկ