Ամերիկացի գիտնականները ստեղծել են սարք, որը 92 տոկոս ճշգրտությամբ կարող է 30 վայրկյանում կաթվածն  ախտորոշել:

Այս մասին հաղորդում է Journal of Neurointerventional Surgery-ն: Ստեղծողներն այն փորձարկել են 248 կամավորի վրա. 41 մարդու մոտ սուր կաթված էր եղել, 128-ն ուներ ավելի թույլ արտահայտված նախանշաններ, 79-ը առողջ էր:

93 տոկոս ճշգրտությամբ սարքը որոշել է կաթված ունեցող մարդկանց, 92 տոկոսով՝ առողջներին հիվանդներից է տարբերակել: Ներկա տեխնիկան անոթների խցանումը կարողանում է հայտնաբերել 40-89 տոկոս դեպքերում:

Սարքը ռադիոալիքների միջոցով ստուգում է  ուղեղում հեղուկների շարժումը: Կաթվածի դեպքում այն թույլ է տալիս պարզել անոթների անցանելիության փոփոխությունները: Որքան ուժեղ են արտահայտված փոփոխությունները, այնքան ավելի լուրջ են հիվանդի ուղեղի վնասվածքները:

Կաթվածի հայտնաբերման դեպքում հիվանդը 24 ժամվա ընթացքում վիրահատվում է, բայց կաթվածից հետո ամեն ժամ նրա բարենպաստ ելքի հավանականությունը 20 տոկոսով նվազում է, պարզաբանում են հետազոտողները: Ուստի, որքան հնարավոր է, պետք է շուտ հայտնաբերել կաթվածը: Գիտնականներն ակնկալում են, որ սարքը կօգնի տնտեսել թանկ ժամանակը: