Բիտանիայից տղամարդու մոտ հոնորեա են ախտորոշել, որը կայուն է ամենատարածված բուժման երկու մեթոդների նկատմամբ: Այս մասին հաղորդել է Բրիտանիայի առողջապահության վարչությունը:

Տղամարդը, որի անունը չի հաղորդվում, 2018-ի սկզբին դիմել էր բժիշկներին: Նա Բրիտանիայում մշտական սեռական զուգընկեր ուներ, բայց հիվանդությունն ի հայտ եկավ Հարավարեւելյան Ասիայի բնակչուհու հետ սեքսից հետո: Կոկորդից վերցրած անալիզը ցույց տվեց վարակի առկայությունը:

Այս դեպքի առանձնահատկությունն այն է, որ հիվանդությունը երկու հակաբիոտիկների նկատմամբ բարձր կայություն էր ցուցաբերել՝ ազիտրոմիցինի եւ ցեֆտրիաքսոնի: Սովորաբար հոներայի բուժման համար օգտագործում են այս դեղերի համադրությունը:

Ավելի վաղ բժիշկները հայտնաբերել էին սուպերհոնորեայի դեպքեր, որոնք կայուն էին միայն ազիտրոմիցինի նկատմամբ, իսկ ցեֆտրիաքսոնի հանդեպ կայունությունը պատմության մեջ առաջին անգամ է գրանցվել:

ВВС-ն այս հիվանդությունն աշխարհի «ամենավատ» դեպք է անվանել:

 «Սա առաջին դեպքն է, երբ առաջին անգամ այս երկու դեղերի նկատմամբ նման բարձր կայունություն է դրսեւորվում եւ այլ  հաճախ օգտագործվող հակաբիոտիկների հանդեպ», — BBC-ին ասել է Անգլիայի առողջապահության վարչությանն առընթեր սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բաժնի ղեկավար բժիշկ Գվենդա Հյուզը:

Այժմ տղամարդուն բուժում են էրթապենեմ դեղի միջոցով, որի նկատմամբ մանրէները որոշակի զգայունություն ունեն: Մասնագետները կարծում են, որ թերապիան արդյուանվետ կլինի:

Բրիտանացի բժիշկները նաեւ շարունակում են հետեւել հիվանդի մյուս սեքսուալ զուգընկերուհիներին, վարակի տարածումը կանխելու համար: Հայտնի է, որ նրա բրիտանուհին զուգընկերուհին առողջ է:

«Սուպերմանրէները» ժամանակակից կյանքի համար լուրջ խնդիր են: Բանն այն է, որ վերջին տարիների ընթացքում մարդիկ շատ ակտիվ հակաբիոտիկներ են օգտագործել:

Այդ պատճառով որոշ մանրէներ սկսել են ձեւափոխվել եւ որոշակի տեսակի դեղերի նկատմամբ իմունիտետ են ձեռք բերել:

Կա ոչ միայն  «սուպերհոնորեա», այլեւ աղիքային ցուպիկ, (E.coli) Ֆրիդլենդերի ցուպիկ (Klebsiella pneumoniae, թոքաբորբի հարուցիչ) որոնք կայուն են «վերջնական » հակաբիոտիկների նկատմամբ եւ դրանք կիրառում են այն դեպքում, երբ այլ դեղերը չեն ազդում: Որոշ կանխատեսումներով՝ 2050-ին ամեն 3 վայրկյանը մեկ սուպերմանրէներից մեկը մահանալու է: