Անցյալ տարի ԱՄՆ-ում հայտնաբերվել է ինֆեկցիաների 221 նոր դեպք, որոնք առաջացրել են բոլոր հակաբիոտիկների կամ մեծամասնությամբ նկատմամբ կայուն բակտերիաները: Այս մասին նշված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) մասնագետների զեկույցում:

Ինչպես նշվում է զեկույցում, բժշկական հաստատություններում, որտեղ հայտնաբերվել են հակաբիոտիկառեզիստենտ մանրէներ, առնվազն 10 մարդուց մեկը, որոնք հիվանդության ախտանշաններ չեն ունեցել, եղել է նվազագույնը մեկ սուպերինֆեկցիայի կրող:

Այս մանրէները դեղամիջոցների նկատմամբ անընկալունակության գեներ են ունեցել, որոնք կարող են փոխանցվել այլ բակտերիաների: Այսպիսով, առողջ մարդիկ կարող են լինել մահացու վտանգավոր հիվանդությունների թաքնված փոխանցողներ:

Փաստաթղթում բժշկական հաստատությունների աշատակիցներին խորհուրդ է տրվում միկրոօրգանիզմների արագ անալիզ անցկացնել, որոնց մոտ կասկածվում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Բացի այդ՝ CDC մասնագետները գրում են, որ անհրաժեշտ է հայտնաբերել նրանց, որոնք կարող են սուպերինֆեկցիաների փոխանցողներ դառնալ, եւ հետեւել հիվանդներին, որոնք ուրիշ հիվանդանոցներ են տեղափոխվել: