Եթե տարեց մարդը թույլ առողջություն ունի, անհետաքրքիր, պասիվ կյանք է վարում կամ գամված է անկողնում, նա ամենայն հավանականությամբ կսկսի մտածել մահվան մասին՝ որպես տանջանքներից ազատվելու միջոցի: Իսկ եթե մարդն առողջ է, եթե նա հետաքրքիր, հագեցած կյանք ունի, նա կցանկանա երկար ապրել եւ ամեն ինչ կանի առողջության պահպանման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Իննա Պերսոյանը՝ «Ageless» ակումբի հիմնադիրը, որի բացումը տեղի ունեցել այսօր՝ ապրիլի 5-ին:
Ակումբի գլխավոր խնդիրը, ըստ Պերսոյանի՝ այցելուներին սովորեցնելն է, թե ինչ կենսակերպ նրանք պետք է վարեն կամ ինչ պետք է անեն կամ չանեն՝ մինչեւ ծերություն ամուր առողջ եւ գեղեցիկ մնալու համար:
Այսօր համացանցում կարելի է գտնել բազմաթիվ տարբեր նյութեր, բայց ոչ բոլորն են վստահելի: Ակումբի անդամները կարող են մասնագետներից գրագետ խորհուրդներ ստանալ: Բացի այդ, Պերսոյանը նշել է, որ նրանց համար մատչելի կլինի հոգեբանական աջակցությունը, ժամանցի կազմակերպումը, ինչպես նաեւ լոյալության հատուկ ծրագիրը:






