ԱՄՆ Նյու Ջերսիի դատարանը Johnson&Johnson ընկերությանը եւ նրա տալկի մատակարարին պարտավորեցրել է արտադրանքի պատճառով տուժած զույգին 37 մլն դոլար վճարել տալկի արտադրանքում, ներառյալ Johnson's Baby Powder մանկական փոշիում ասբեստի առկայության մեղադրանքով:
Հայցվոր Սթիվեն Լանցոն հայտարարել է, որ իր մոտ չարորակ ուռուցք է առաջացել տալկի արտադրանքում պարունակվող ասբեստի միկրոմասնիկները շնչելու պատճառով, որը նա պարբերաբար օգտագործել է 1972 թվականին ծնվելուց ի վեր: Դատավարությունը տեւել է 2 ամիս, եւ արդյունքում դատարանը J&J-ին մեղավոր է ճանաչել՝ պարտավորեցնելով 30 մլն դոլարի փոխհատուցում վճարել հայցվորին եւ 7 մլն դոլար՝ նրա կնոջը:
Ըստ որում՝ վնասի 70 տոկոսը պետք է վճարի J&J-ն, իսկ մնացած 30 տոկոսը տալկի մատակարար ֆրանսիական Imerys SA ընկերությունը:
Johnson&Johnson-ը ներքում է բոլոր մեղադրանքները եւ հայտարարում, որ Johnson's Baby Powder-ը ասբեստ չի պարունակում եւ քաղցկեղ չի առաջացնում:
Հիշեցնենք, որ սա այս ընկերության հետ կապված առաջին աղմկահարույց դատական պատմությունը չէ. 2012 թվականին Արքանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքի դատարանը Johnson&Johnson-ին տուգանել էր Risperdal հոգեմետ դեղամիջոցի ոչ բարեխիղճ առաջմղման համար:






