«Էրեբունի բժշկական հանդես»-ի խմբագրությունն ընդունում է գիտա-բժշկական հոդվածներ 2018 թվականի հերթական համարում տպագրելու համար։ Հոդվածներն ընդունվում են մինչեւ ապրիլի վերջ։
«Էրեբունի բժշկական հանդես»-ը (Medical Journal Erebouni - MJE) պաշտոնական գրախոսվող գիտական եւ գործնական մուլտիդիսցիպլինար գիտա-բժշկական ամսագիր է, որը բժշկական մասնագետներին ապահովում է աշխարհի կլինիկաներում իրականացված նորարական եւ օրիգինալ հետազոտությունների տվյալներով:
MJE-ն ընդգրկված է Հայաստանի Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի (ԲՈՀ) այն պարբերականների ցանկում, որոնք նախատեսված են ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ գիտական աշխատանքների հրապարակման համար:
Հոդվածների պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։






