Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիան ապրիլի 28-29-ին հրավիրում է ձեզ` մասնակցելու Ֆրեդ Ուշակովի հեղինակային դասընթացին, որը նվիրված է մանկաբարձական պրակտիկայում դոպլեր հետազոտության կիրառմանը եւ պտղի նեյրոսոնոգրաֆիային: Միջոցառումը հավատարմագրվելու է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:  Դասընթացին լիարժեք մասնակցելու դեպքում կտրվի վկայական: Դասընթացի համար սահմանվել է 12 տեսական եւ 4 գործնական կրեդիտ:

Վայրը` Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Խորենացու փ., 15 շ.

Դասընթացի սկիզբը՝ 9:00:  Հրավիրված դասախոս` Dr. Fred Ushakov, մանկաբարձ-գինեկոլոգ, Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա University College London Hospital, UK) ուլտրաձայնային ախտորոշման եւ պտղի բժշկության փորձագետ, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բնագավառում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային միության (ISUOG) պաշտոնական ներկայացուցիչ  Ռուսաստանում, Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում, Լոնդոնի ուլտրաձայնային դպրոցի (London school of ultrasound) հիմնադիր: