Հայաստանում արդեն 488 աղջիկ ստացել է մարդու պապիլոմայի վիրուսի դեմ Գարդասիլ պատվաստանյութը: Սա աղջիկների ընդհանուր թվի մոտ 10 տոկոսն է, որոնք պետք է պատվաստվեն այս վիրուսի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ սկզբում Գարդասիլին անվստահությամբ էին վերաբերվում եւ իրենց երեխաներին վախենում էին պատվաստել: Սրան նպաստեց նաեւ հակաքարոզչությունը, որը երկրում վարվում էր պատվաստանյութը ներդնելուց առաջ: Գայանե Սահակյանի խոսքով՝ հիմա մասնագետները բնակչության հետ շատ են աշխատում՝ ձգտելով տարածել այս պատվաստանյութի մասին ավելի գրագետ տեղեկություններ, եւ նրանց ջանքերը սկսում են արդյունք ունենալ. եթե մարտի 29-ի դրությամբ Հայաստանում ՄՊՎ դեմ պատվաստվել էր 383 աղջիկ, ապա մեկ ամսից պակաս ժամկետում պատվաստվածների թիվը հասել է մինչոեւ 488-ի:
Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստանյութը ստացած աղջիկներից ոչ մեկը կողմնակի էֆեկտների չի բախվոլ, եւ այսօրվա դրությամբ՝ բոլորն իրենց լավ են զգում:
Հիշեցնենք, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխագելման նպատակով մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում սկսել են 2017 թվականի դեկտեմբերի 11-ից: Ծրագրված է պատվաստել 13-ամյա 16 հազար աղջկա, որոնք ծնվել են 2004 թվականի հուլիսից հետո:
Հիշեցնենք նաեւ, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանում ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղի հետեւանքով մոտ 250 կին է մահանում:






