Ամերիկացի բժիշկները փակուղում են հայտնվել. Հյուսիսային Քարոլինայի տասնյակ բնակիչներ աչքի քաղցկեղի հազվագյուտ տեսակով են հիվանդացել: Նրանց մեծ մասը Հանթերսվիլից է, մի քանի մարդ էլ՝ Օբերիից (Ալաբամա նահանգ): Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես է հիվանդների մոտ զարգացել ակնային մելանոման:
CBS News-ի տվյալներով՝ երկու շրջաններից շուրջ 50 հիվանդ կա: Քաղցկեղի այս տեսակը սովորաբար ախտորոշվում է 1 մլն մարդուց 6-ի մոտ: Մասնավորապես, այս մելանոման հայտնաբերվել է միանգամից 4 ընկերուհու մոտ, երբ նրանցից մեկը աչքերի հետ կապված խնդրի մասին պատմել է Ֆիլադելֆիայի Սիդնի Քիմելի անվան քաղցկեղի կենտրոնում:
Գիտնականների խումբը՝ Մարիանա Օռլոֆի գլխավորությամբ, ուսումնասիրում են պատճառները, որոնց հետեւանքով շրջանի բնակիչների մոտ աչքի քաղցկեղ է հայտնաբերվել: Առայժմ ուռուցքային այս հիվանդության առաջացման կամ հիվանդացության դեպքերը կապող որեւէ արտաքին պատճառ չի հայտնաբերվել:






