Ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի հայկական կենտրոնը «Ֆեյսբուքի» իր էջում մի քանի խորհուրդներ է ներկայացրել ալերգիայով տառապող ցուցարարների համար: Սրացումներից եւ ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար կենտրոնի մասնագետները խորհուրդ են տալիս՝
- Արևի անմիջական ճառագայթների տակ քիչ կանգնեք
- Միշտ օգտագործեք արևապաշտպան քսուքներ
- Ինչպես նաև պաշտպանվեք անձրևանոցով
- Հնարավորության դեպքում կրեք երկարաթև, բնական կտորներից, չսեղմող հագուստ
- Միշտ ձեռքի տակ ունեցեք հակաալերգիկներ
- Հաճախակի և շատ քանակով ջուր օգտագործեք
- Մաշկի բաց հատվածներին թրջոցներ տեղադրեք
Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն օրեր շարունակ ընթանում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որի շրջանակում քաղաքացիները փողոցում արեւի տակ շատ ժամանակ են անցկացնում:






