38-ամյա բրիտանուհի Լիան Քրոուլին իր առաջին դստեր լույս աշխարհ գալուց ընդամենը մի քանի ամիս անց նորից հղիացել է։ Հղիությունը նորմալ էր ընթանում, սակայն երեխան ծնվել էր գունատ ու անկենսունակ։ Բժիշկները փրկել են երեխային ու շտապ նրան տեղափոխել վերակենդանացման բաժին, գրում է The Sun պարբերականը։

Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ նորածին Լուի հիվանդության պատճառները։ Տղային ստիպված են եղել արհեստական կոմայի վիճակի մեջ դնել ու նրան մի քանի անգամ արյան փոխներարկում անել։ Երեք շաբաթ անց Լիանին ու նրա նորածին որդուն հիվանդանոցից դուրս են գրել, բայց կինը շուտով հիվանդանոց է վերադարձել արյունահոսության պատճառով։

Լիանը շտապ վիրահատության է ենթարկվել, բժիշկները ենթադրում էին,  որ արյունահոսության պատճառը ընդերքի սերտաճումն է։  Բայց արյունահոսության իսկական պատճառը Լուի երկվորյակն էր, որի մասին հայտնի չէր որեւէ մեկին։ Նա չէր զարգացել ու փաստացի սերտաճել էր Լիանի արգանդին՝ հենց նրա ներկայության պատճառով Լուին քիչ էր մնում մահանար։ Այդ ամենի հետեւանքով կնոջ մոտ զարգացել էր քաղցկեղ, բայց այն ախտորոշել էին ծննդաբերությունից միայն երեք ամիս անց, երբ մետաստազները արդեն ախտահարել էին նրա թոքերը։

«Քաղցկեղն արդեն տարածվել էր դեպի թոքեր, ու ինձ միանգամից սկսեցին քիմիաթերապիա անել, որպեսզի այն չհասնի ուղեղին»,- պատմել է նա։

Կինը շաբաթական 15 ժամ քիմիաթերապիա էր անցնում ու ենթարկվել է արյան ավելի քան 20 փոխներարկման։ Բուժման պատճառով  Լիանի մոտ մազաթափություն էր սկսվել, ու նա երկար ժամանակ չէր կարողանում համակերպվել դրան։ «Ես առավոտյան արթնանում էի, մոռանալով ախտորոշման մասին, իսկ հետո տեսնում ինձ հայելու մեջ։ Ինձնից ասես խլել էին իմ անհատականության մի մասը»։

Հիմա Լիանի մոտ ռեմիսիա է սկսվել, բայց բժիշկները դեռ կանխատեսումներ չեն անում։ Ու այնուամենայնիվ, կինն ամենեւին չի զղջում իր հղիության համար, չէ՞ որ հիմա նա սիրելի որդի ունի։

«Լուիի երկվորյակը քիչ էր մնում սպաներ երկուսիս։ Այնուամենայնիվ, եթե լիներ իմ ու Լուի միջեւ ընտրություն կատարելու հարց, ես կհամաձայնեի նորից անցնել այս ամենի միջով»,- ասում է կինը։