Կրծքի քաղցկեղի ժամանակ մետաստազների առաջացման հարցում առանցքային դեր է կատարում AXL սպիտակուցը, ու դրա արգելափակումը կարող է կանխել անբուժելի երկրորդային ուռուցքների զարգացումը։ Այդ մասին հայտնում են Մոնրեալի համալսարանի գիտականները MedicaliXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների ժամանակ դիտարկվում է HER2 ֆերմենտի բարձր ակտիվություն, ինչը նպաստում է ագրեսիվ ուռուցքների զարգացմանը։ Հիվանդությունը դժվար է ենթարկվում բուժման, երբ առաջանում են մետաստազներ՝ երկրորդային օջախներ այլ հյուսվածքներում ու օրգաններում, որոնք ձևավորվում են արյան հոսքի մեջ հայտնված չարորակ բջիջներից։ Դրանք են կրծքագեղձի քաղցկեղի մահացության բոլոր դեպքերի 90 տոկոսի պատճառը։
Հետազոտողները պարզել են, որ HER2 -դրական քաղցկեղի բջիջներում AXL սպիտակուցի բարձր մակարդակը ավելացնում է առաջնային ուռուցքից դրանց անջատվելու ու մետաստազներ առաջացնելու հավանականությունը։ Իսկ միացության ակտիվության նվազեցումը բարձրացնում է հիվանդների ապրելիությունը։ Գիտնականների խոսքով՝ AXL սպիտակուցի դեմ ուղղված դեղամիջոցները կօգնեն կանխել քաղցկեղային բջիջների տարածումը օրգանիզմում ու նվազեցնել հիվանդության նոր օջախների առաջացման հավանականությունը։






