Խոլեստերինի բարձր մակարդակը 20 անգամ արագացնում է ուղեղում սպիտակուցային վահանիկների առաջացման պրոցեսը, որոնք կապված են դեմենցիայի զարգացման հետ: Այս մասին հայտնում են Cambridge University-ի գիտնականները:
Գիտնականները դեռեւս համոզված չեն, թե արդյոք խոլեստերինի մակարդակի բարձրացման է բերում որոշակի մթերքների օգտագործումը, օրինակ՝ մշակված սնունդը: Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ այդպիսի խոլեստերինը չի կարող ուղեղի մեջ հայտնվել:
Գիտնականների խոսքով՝ որոշ մարդիկ, հնարավոր է, գեն ունեն, որը գործարկում է ուղեղում խոլեստերինային վահանիկների ձեւավորումը:
Հետազոտության ընթացքում մասնագետները նկատել են, որ խոլեստերինի ազդեցությամբ ուղեղում բետա-ամիլոիդային սպիտակուցի կուտակումներ են առաջանում: Նորմայի դեպքում ուղեղում այս սպիտակուցը քիչ է: Պարզվել է, որ այն կարող է ամրանալ խոլեստերին պարունակող միացություններին՝ այսպես են ձեւավորվում սպիտակուցի շերտերը:
Մասնագետները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի դեմենցիայի բուժման նոր մեթոդների մշակմանը:






