Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Կոնգոյում Էբոլա տենդի բռնկման մասին։ 21 հիվանդի մոտ հայտնաբերվել են տենդի ախտանշաններ, նրանցից 17-ը մահացել են։

Երկրի իշխանությունները հայտնել են համաճարակի մասին այն բանից հետո, երբ Բիրոկո տարածաշրջանում հաստատվել են տենդով հիվանդացության երկու դեպքերը։

Էբոլա տենդի վերջին բռնկումը գրանցվել էր 2017-ի մայիսին, ներկայիս համաճարակը իններորդն է վիրուսի հայտնաբերման պահից հետո (1976 թ․)։ ԱՀԿ տվյալներով՝ Կոնգոյում վերջին հինգ շաբաթներին գրանցվել է տենդի կասկածով ավելի քան 20 դեպք։

Էբոլայի վերջին զանգվածային համաճարակը Արեւմտյան Աֆրիկայում տեղի է ունեցել 2015-ին ու տարածվել երեք պետությունների՝ Լիբերիայի, Գվինեայի ու Սիերա Լեոնեի վրա։ Այդ ժամանակ տենդից մահացել է ավելի քան 11 հազար մարդ։