ԱՄՆ-ում գիտնականները Apple սմարթֆոնների համար ստեղծել են հավելյալ մի սարքավորում, որը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ որոշել մաշկի չարորակ հիվանդության հնարավորությունը:

85% ճշգրտությամբ «մաշկի քաղցկեղ» կարող է ախտորոշել միայն մասնագետ-ուռուցքաբանը: iPhone-ի այս նոր սարքավորումը նույն ճշգրտությամբ որոշում է մելանոմայի զարգացման հավանականությունը, ասված է ԱՄՆ Հյուսթոն համալսարանի կայքէջում:

Համակարգը կոչվում է DermoScreen: Dermoscope սարքը ամրացվում է  սմարթֆոնի ետեւի կողմում: Բավական է միայն սկան անել կասկածելի հատվածը (օրինակ, խալը) եւ միացնել հատուկ ծրագիրը, որը մի քանի վայրկյան անց Ձեզ կտեղեկացնի, թե որքան վտանգ կա այդ քաղցկեղածին  նորագոյացության մեջ:

Մելանոման (մաշկի քաղցկեղը) սարսափելի է նրանով, որ նրա ուշ բացահայտումը մահացու կարող է լինել: Վաղ շրջանում հիվանդության բացահայտումը թույլ կտա հաղթահարել այն, պնդում են գիտնականները:

DermoScreen համակարգը հենց ստեղծվել է մարդկանց համար, ովքեր  ապրում են հեռավոր վայրերում եւ չեն կարողանում ճիշտ ժամանակին ստանալ բժշկական խորհրդատվություն:

Սպառողի համար այս սարքը դեռեւս գնահատվում է $ 500: Այս պահին, այն փոխանցվել է Տեքսասի Բժշկական ուռուցքաբանության կենտրոն  (Texas MD Anderson Cancer Center) թեստավորումը շարունակելու համար: