Վրաստանի Հանրապետության տարածքով այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ իրենց հետ անձնական օգտագործման համար դեղեր վերցնելիս նկատի ունենան, որ մի խումբ դեղերի շրջանառությունը թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, սակայն արգելված է Վրաստանի Հանրապետությունում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, տարանցիկ ուղևորների մոտ այդ դեղերը հայտնաբերելու դեպքում  քաղաքացիները կարող են ենթարկվել խոշոր տուգանքների կամ քրեական պատասխանատվության:

Ստորև ներկայացնում ենք այն դեղերի ցանկերը, որոնց շրջանառությունն արգելված է Վրաստանի Հանրապետությունում:

Խդիրներից խուսափելու համար հորդորում ենք Վրաստանի տարածքով ճամփորդելիս զերծ մնալ ցանկերում ընդգրկված դեղերի առկայությունից: