Բրիտանացի բժիշկները հայտնել են երկրում կարմրուկի համաճարակի մասին եւ պատվաստվելու կոչով դիմել են բնակիչներին:
«Մայիսի 9-ից տվյալներով՝ տարվա սկզբից Մեծ Բրիտանիայում գրանցվել է կարմրուկի 440 դեպք, որոնցից 164-ը Լոնդոնում, 86-ը՝ Անգլիայի հարավ-արեւելքում, 78-ը` կենտրոնական մասում, 42-ը՝ հարավ-արեւմուտքում, 37-ը՝ Արեւմտյան Յորքշիրում ... Անցյալ տարվա ընթացքում երկրում գրանցվել է 267 դեպք», - ասվում է Անգլիայի առողջապահության վարչության հայտարարության մեջ:
Բժիշկները հիվանդության աճը բացատրում են Եվրոպայում կարմրուկի բռնկումով, մասնավորապես Ռումինիայում եւ Իտալիայում, ինչպես նաեւ հիշեցնում են, որ կարմրուկը վարակիչ հիվանդություն է, որն օրգանիզմի համար լուրջ հետեւանքներ ունի: Որոշ դեպքերում կարմրուկը կարող է հանգեցնել մահվան:
Այս կապակցությամբ բժիշկները Մեծ Բրիտանիայի բնակիչներին խնդրում են ստուգել, արդյոք նրան պատվատսվել են կարմրուկի դեմ եւ եթե ոչ, ապա դիմել տարածքային բժշկին:






