21-րդ դարում շատ է խոսվում խոգեկան հիվանդությունների թվի աճի մասին, այդ թվում՝ դեպրեսիայի։ Հոգեբույժ Աննա Միրզոյանը մեր տեսանյութում պատասխանում է այն հարցերին, թե արդյոք այդ հիվանդությունների թիվն աճում է, վտանգավոր են արդյոք այդ հիվանդները, եւ հնարավոր է արդյոք այդ հիվանդությունները բուժել։
- Ճի՞շտ է, որ 21-րդ դարում հոգեկան խանգարումներով հիվանդացության աճ է դիտվում:
- Ճի՞շտ է, որ հոգեպես ոչ առողջ մարդիկ հասարակության համար վտանգավոր են, և նրանց անհրաժեշտ է մեկուսացնել:
- Ճի՞շտ է, որ շիզոֆրենիան անբուժելի է:
- Ճի՞շտ է, որ հոգեկան բոլոր խանգարումները միատեսակ են բուժվում և խանգարման ճշգրիտ ախտորոշումն ամենևին նշանակություն չունի:
- Կարո՞ղ եք մի քանի հիմնական ախտանիշներ ներկայացնել, որոնցով հնարավոր է որոշել, որ մարդը հոգեպես առողջ չէ:
- Դեպրեսիան տուրք է նորաձևությա՞նը, թե՞ լուրջ հոգեկան հիվանդություն է:
- Կարո՞ղ է մարդը զգալ, որ իր մոտ դեպրեսիա է:
- Կարելի՞ է դեպրեսիայից ինքնուրույն ազատվել, թե՞ լուրջ բուժում է անհրաժեշտ:
- Ի՞նչ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել դեպրեսիան:
- Ճի՞շտ է, որ դեպրեսիան տարածվածությամբ մոտ ժամանակներս կարող է առաջ անցնել սիրտ-անոթային հիվանդություններից:





