Հայաստանում պատվաստումների հետ կապված խիստ միջոցներ ներդնելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր երկրում իմունիզացիայի ծրագրի ծրագիրը լավ ծածկույթ ունի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա պատվաստումները պարտադիր կդարձնի, քանի որ ավելի վաղ կտրուկ հայտարարություններով էր հանդես եկել նրանց հասցեին, ովքեր դեմ են պատվաստումներին:

Արսեն Թորոսյանը նշեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ պատվաստումները պարտադիր են, եւ ապրիորի նման բան լինել չի կարող, քանի որ դա վերաբերում է մարդու իրավունքներին:

«Սակայն կան երկրներ, որտեղ պատվաստումների ցածր ծածկույթի պատճառով վարակների բռնկում կա: Նման երկրների կառավարությունները խիստ միջոցներ են ձեռնարկում պատվաստումների թիվն ավելացնելու համար: Օրինակ, Ֆրանսիայում ծնողները տուգանվում են, Իտալիայում եւ Ավստրալիայում առանց պատվաստումների երեխաներին դպրոցներ չեն ընդունում»,- նշեց նա:

Հայաստանում, ինչպես նշեց նախարարը, խիստ միջոցների անհրաժեշտություն չկա, եւ նա հույս հայտնեց, որ ապագայում եւս դրանց անհրաժեշտությունը չի լինի: