Կգա մի օր, եւ ես զգուշացրել եմ այդ մասին առողջապահության նախարարության աշխատակազմին, որ նախարարության գործառույթները կսահմանափակվեն մեկ կամ երկու գերատեսչություններով, բայց հիմա մենք ունենք հակառակ պատկերը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան այն հիշեցմանը, որ նա նախկինում նշել էր ԱՆ ապարատի կրճատման մասին ընդհուպ մինչեւ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հետ միավորվելը:
«Հիմա մենք ունենք շատ կենտրոնացված համակարգ, որտեղ որոշումների ընդունումը, նույնիսկ օրենսդրական, շատ անձնավորված է, եւ դա թողնված է նախարարի հայեցողությանը: Երբ մենք կարողանանք դերերի վերաբաշխում, ապակենտրոնացում կատարել եւ նախարարությունը միայն քաղաքականություն կմշակի, ապա կրկին այն կարծիքին եմ, որ այս նախարարության կարիքը չի լինի: Կարող է երկու նախարարությունները միավորվեն, բայց դա շուտ չի լինի», - ասել է նա:






