Ամերիկուհի Հեյլի Ֆրեյզերը 65 կիլոգրամով նիհարել է 6 վիժումից հետո:

Հեյլին The Mirror պարբերականին հայտնել է, որ դեռեւս վերջերս 136 կգ էր կշռում: 25-ամյա աղջիկը որոշել է նիհարել, երբ հասկացել է, որ երկրորդ երեխային ոչ մի կերպ չի կարող կրել. 3 տարում նա 6 վիժում է ունեցել: Բժիշկները պարզաբանել են, որ դա տեղի է ունեցել ավելորդ քաշի պատճառով:

Այդ ժամանակ Ֆրեյզերը համաձայնվել է ստամոքսի ծավալի փոքրացման վիրահատության ենթարկվել, քանի որ բժիշկները հայտարարել են, որ նա, ամենայն հավանականությամբ, չի կարողանա ավանդական մեթոդներով նիհարել՝ վահանաձեւ գեղձի խնդիրների եւ ձվարանների պոլիկիստոզի պատճառով: Վիրահատությունից հետո աղջիկը հետեւել է ցածրածխաջրային սննդակարգի եւ սկսել է մարզասարքերի դահլիճ հաճախել:

Ընդամենը 2 ամիս հետո աղջիկը հայտնաբերել է, որ հղի է: Զույգը երկրորդ որդու ծնունդին է սպասում այս տարվա դեկտեմբերին: «Ես եւ ամուսինս միշտ ցանկանում էինք մեծ ընտանիք ունենալ, եւ ինձ համար դա նիհարելու գլխավոր մոտիվացիան էր»,- խոստովանել է նա:

Ֆրեյզերը պատմել է, որ դպրոցում իրեն մշտապես ծաղրել են ավելորդ քաշի եւ այն բանի պատճառով, որ հագնվել է գոթական ոճով. «Իմ ինքնագնահատականը շատ ցածր էր, զարգացել էր նաեւ դեպրեսիա ու տագնապալի վիճակ: Ես կարող էի սթրեսի պատճառով շատ ուտել, այնուհետեւ մի քանի օր քաղցած մնալ»:

Ամերիկուհու կտրուկ նիհարելուց հետո նրան սկսել են հրավիրել նկարահանվելու այլընտրանքային նորաձեւ ամսագրերում, ինչը, աղջկա խոսքով, օգնել է ինքնավստահությունը վերադարձնելուն եւ դեպրեսիայի հաղթահարմանը: