Այսօր հանդիպեցի էլ-առողջապահության և ռադիոլոգիական պատկերների պահման (PACS) համակարգերի մեծ փորձ ունեցող Royal Front Investments ընկերության խորհրդի անդամ և գործընկեր պարոն Սինա Ֆաթահին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Քննարկեցինք ընկերության հետաքրքրությունների շրջանակը ապագայում հայկական շուկա մուտք գործելու տեսանկյունից։ Պայմանավորվեցինք աշխատանքային կարգով հստակեցնել ակնկալիքները և մոտ ապագայում առարկայական քայլեր ձեռնարկել դրանց իրագործման ուղղությամբ», - գրել է նա։






