Օհայո նահանգի Օրվիլիայից Սառա Թիսթելտուեյթը երկու ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո ունեցել է միաբջիջ երկվորյակներ՝ Ջեննանին եւ Ջիլլիանին: Աղջիկների մոտ, ովքեր ծնվել են ձեռք ձեռքի տված, եղել է մեկ ընդհանուր ամնիոն եւ ընկերք՝ հազվադեպ մի երեւույթ, որն ըստ բժիշկների հանդիպում է 10000-ից մեկ հղիության դեպքում, հայտնել է au news-ը:

Թիսթելտուեյթը հիվանդանոց է տեղափոխվել մարտի 14-ից, այն բանից հետո, երբ բժիշկները հայտնաբերել են մոնո-մոնո  (մոնոխորիալ մոնոամնիոտիկ երկվորյակ) վիճակ չծնված երեխաների մոտ: Հիվանդանոցում կնոջը սարքավորումներ են միացվել օրական 20 ժամ:

«Երբ երկվորյակների մոտ ընդհանուր ամնիոն է լինում, նրանց միշտ պետք է հետեւել», - գրված է Akron General հիվանդանոցի բլոգում: «Երկվորյակների պորտալարերը կարող են միահյուսվել, եւ վտանգ կա, որ մի պտուղը կարող է խճճվել մեկ այլ պտղի պորտալարի մեջ»:

Թիսթելտուեյթը ցանկացել է երեխա ունենալ կեսարյան հատումով:

Վիրահատությունը հաջող է ընթացել: Ջեննան եւ Ջիլլիանը ծնվել են համապատասխանաբար երկու եւ մեկ ու կես կիլոգրամ քաշով: Քանի որ երեխաները ժամանակից շուտ են ծնվել, նրանք միանգամից տեղափոխվել են նորածինների վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նրանք կմնան 2-4 շաբաթ մինչ հիվանդանոցից դուրս գրվելը:

Ընդ որում, «մոնո-մոնո» երկվորյակները դարձել են Akron հիվանդանոցի այցեքարտը: Մեկ շաբաթ անց Ամանդա Առնոլդ անունով մեկ այլ հղի կին մտադիր է ծննդաբերել իր մոնոամնիոնային երկվորյակներին  նույն Akron General հիվանդանոցում: