Պոլիկլինիկական բուժհաստատություններում օրինակ՝ մեծահասակ ազգաբնակչություն սպասարկող նեղ մասնագետները /ակնաբույժ, սրտաբան և այլն/ ստանում են միջինում 43.4 հազար դրամ /19.4-65.0 հազար դրամի ըստ առանձին բուժհաստատությունների/, իսկ մանկական ազգաբնակչություն սպասարկող նեղ մասնագետները միջինում ստանում են՝ 61.0 հազար դրամ /9.0-87.0 հազար դրամ ըստ առանձին բուժհաստատությունների /: Վերջիններիս բուժքույրերը ստանում են կրկնակի պակաս: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։
Նման պայմաններում և բուժաշխատողին ոչ վայել նման ցածր աշխատավաձով հնարավոր չէ ապահովել մատուցվող բժշկական օգնության և սպասարկման բարձր որակ:
Հիշեցնենք, որ այսօր Կամսար Բաբինյանը նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելել է թիվ 30 պոլիկլինիկա։ Այցի ժամանակ Արսեն Թորոսյանը նշել է, որ պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձերի հարցերը նախարարության օրակարգում են։






