Վերջին քսան տարիների ընթացքում գերիատրիկ հիվանդների թիվը զգալիորեն ավելացել է։ Ընդ որում, տարեց մարդկանց շրջանում ստամոքսի փոքրացման համար կատարվող վիրահատությունները բավականին նվազել են։ Երբեմն տարեց հիվանդներին այս վիրահատությունը խորհուրդ տվող բժիշկները չեն կարողանում պատշաճ կերպով գնահատել տվյալ հիվանդի օրգանիզմի վիճակը, ինչը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, իսկ որոշ դեպքերում՝ մահվան։ Այժմ հետազոտողների մի խումբ ստեղծել է նոր եռաչափ ծրագիր հիվանդի վիճակը գնահատելու համար, ինչը կօգնի կանխատեսել ետվիրահատական արդյունքները, հայտնել է the Medical Daily-ն։
ԱՄՆ-ում հիմնականում վիրահատվում են 65 տարեկանից բարձր մարդիկ։ Չնայած բժիշկները գնահատում են յուրաքանչյուր վիրահատության ռիսկերը, բայց իրենց կանխորոշիչ գործիքները սահմանափակ են եւ կենտրոնացած են մեկ մարմնի կամ իրադարձության վրա։
Տարեց մարդկանց վիրահատության արդյունքների գնահատման համար հետազոտողների խումբը ընտրել է 65 տարեկանից բարձր 275 հիվանդ, ովքեր պետք է ենթարկվեին միջին կամ բարձր ռիսկեր պարունակող վիրահատությունների։ Այնուհետեւ խումբը ստեղծել է մի նոր մոդել՝ հիմնված համապարփակ գերիատրիկ (կամ CGA) գնահատման վրա, որը մեծապես օգտագործվում է բժիշկների կողմից հիվանդի գերիատրիկ վիճակը պարզելու համար։ CGA-ի հետ միասին հետազոտողները վերլուծել են հիվանդի բնավորության գծերը։
Վիրահատոթյունից հետո շատ հիվանդներ իրենց լավ են զգացել, իսկ մնացածը՝ ոչ այնքան։ 25 հիվանդ մահացել է (9,1%), 29-ի մոտ եղել են բարդություններ (10,5%), իսկ եւս 24-ին (8,7%) ուղարկել են ծերանոցներ։
Համեմատելով վիրահատությունից առաջ եւ հետո ստացված տվյալները՝ հետազոտողները պարզել են որոշակի օրինաչափություններ։ Օրինակ, չարորակ հիվանդությոններ եւ ցածր ալբումին ունեցող հիվանդները մահացել են։
Հետազոտողները կարծում են, որ իրենց այս նոր մոդելը՝ համեմատած առկա մեթոդների հետ, ավելի արդյունավետ կլինի եւ կօգնի բժիշկներին եւ վիրաբույժներին հաշվարկել, թե որ հիվանդները ողջ կմնան գերիատրիկ վիրահատություններից հետո։






