Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Դավիթ Մելիք-Նուբարյանի նախարարությունից հեռանալու փաստին, նշելով, որ նա գնացել է իր կամքով, հակառակ Արսեն Թորոսյանի մնալու եւ աշխատելու խնդրանքին։
«Որոշ մարդիկ որ հայտարարեցին, որ գնում են առողջապահության նախարարությունից, գնացել են իրենց կամքով, օրինակ բուժօգնության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, որին ես խնդրել եմ չգնալ։ Նա պարզապես անձնական նկատառումներով, քանի որ մեկ ուրիշ անձ գնում էր, ինքը հավատարմության նկատառումներով որոշեց գնալ, այն դեպքում, որ ես արդեն չգիտեի ոնց խնդրել, որ նա չգնա, քանի որ պրոֆեսիոնալ է։ Բայց եթե նա համարում է, որ այդ հավատարմությունը մեկ այլ անձին, որը իրոք պետք է գնար, ավելի կարեւոր է, քան գործը, դա նրա ընտրությունն է», - ասել է Արսեն Թորոսյանը։
Հիծեցնենք, որ մայիսիս 26-ին Դավիթ Մելիք-Նուբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գնում է արձակուրդ, որից հետո առողջապահության նախարարություն այլեւս չի վերադառնա։





