«Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի, ինչպես նաեւ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքները վերջերս հնարավորություն են ստացել լապարոսկոպիկ եւ արթրոսկոպիկ վիրահատություններն անցկացնել STRYKER ընկերության նոր սարքերի միջոցով:  

«Էրեբունի» ԲԿ-ն, հաշվի առնելով բաց վիրահատությունների համեմատությամբ լապարոսկոպիկ մեթոդի անվիճելի առավելությունները, ինչպես նաեւ առավել լայն սպեկտրի վիրաբուժական միջամտությունների ժամանակ լապարոսկոպիայի կիրառման համաշխարհային փորձը, հնարավորություն է ընձեռում համաշխարհային պրակտիկայում կիրառվող կատարելագործված սարքի միջոցով նվազեցնել ինչպես անցկացվող վիրահատությունների, այնպես էլ հետվիրահատական ժամանակահատվածի ռիսկերը:

Այսօրվա դրությամբ «Էրեբունի» ԲԿ-ում լապարոսկոպիկ մեթոդը բավական հաճախ է կիրառվում, ինչին նպաստում է կլինիկան նորագույն ժամանակակից սարքերով հագեցնելու ղեկավարության նպատակաուղղված աշխատանքը, որոնք նշված վիրահատությունների անցկացման հնարավորություն են տալիս: