2018 թվականի հունիսի 28-ից սեպտեմբերի 13-ը «ԷԿՕսթեո» կազմակերպության ֆրանսիացի բժիշկները «Էրեբունի» ԲԿ վերականգնման ծառայության հայ մասնագետնեի հետ խորհրդատվություններ կանցկացնեն:
Օսթեոպաթիան մանուալ թերապիայի տեսակներից մեկն է, որը թույլ է տալիս սկոլիոզի, կիֆոզի, ինչպես նաեւ մի քանի ծանր պաթոլոգիաների դեպքում (ճողվածք, նյարդաբանական խնդիրներ, ուղեղի արյան շրջանառության անբավարարություն, գլխացավեր, հաշմանդամություն, մարսողական խնդիրներ եւ այլն) նվազեցնել ցավային համախտանիշը: Բուժման դեպքում չի օգտագործվում ո՛չ դեղորայք, ո՛չ սարքավորում: Այս թերապիան հակացուցումներ չունի (կուրսը կարող են անցնել նույնիսկ երեխաները եւ հղիները):
Եթե կինեզոթերապիայի հիմնական նպատակը հիվանդի վերականգնումն է, ապա օսթեոպատիան թերապիա է, որի միջոցով հնարավոր է հիվանդի մոտ ցավային համախտանիշը նվազեցնել: Ֆրանսիական ԷԿՕսթեո կազմակերպությունը 2014 թվականից Հայաստանի տարբեր մարզերում բարեգործական գործունեություն է իրականացնում: Հայաստանի տարբեր բժշկական հաստատությունների հետ համագործակցելով՝ այս կազմակերպության բժիշկները օստեոպատիայի կիրառմամբ հիվանդներին անվճար խորհրդատվություն եւ թերապիա են առաջարկում:
2018 թվականի հունիսի 28-ից սեպտեմբերի 13-ը «ԷԿՕսթեո» կազմակերպության ֆրանսիացի բժիշկները հայ մասնագետների հետ՝ «Էրեբունի» ԲԿ վերականգնման ծառայության ղեկավար Լեւոն Զավարյանի գլխավորությամբ 10:00-ից 17:00-ն կազմակերպում են անվճար խորհրդատվություն
Կարող եք զանգահարել՝ 098221 880 հեռախոսահամարով (նախնական գրանցումը կատարվում է 09:00 - 16:00):







