Հայաստանի ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 13-ին, քննարկել է «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ նախատեսել լրացուցիչ երաշխիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման նպատակով` վերջիններիս հնարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արյունը եւ դրանց բաղադրամասերը:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու նստաշրջանի եւ մայիսի 19-22-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: