Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը վերանայում է էլեկտրոնային առողջապահական համակարգը կանոնակարգող իրավական դաշտը:
Դրանով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բժշկական հաստատությունների եւ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար էլեկտրոնային առողջապահության համակարգում անձի առողջության եւ բժշկական պատմության վերաբերյալ տեղեկատվության գրանցման եւ այդ նպատակով էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորի հետ համակարգին միացման եւ սպասարկման պայմանագրի կնքման պարտադիր պահանջը մինչեւ 06.03.18թ. լիցենզիա ստացած կազմակերպությունների համար կգործի իրավական դաշտի բարեփոխումների ավարտից հետո: Ժամկետների մասին Ձեզ կտեղեկացնենք հաջորդիվ:
Նոր լիցենզիա ստացող կազմակերպությունների համար պարտադիր է առաջնորդվել ՀՀ կառավարության 24.08.17թ. 1033-Ն որոշման պահանջներով: Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ նոր լիցենզիա ստացող կազմակերպությունների համար «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագիրն ուժի մեջ կմտնի իրավական դաշտի բարեփոխումներից հետո:
Չի սահմանափակվում էլեկտրոնային առողջապահության համակարգին կամավոր միացումը եւ այդ համակարգի միջոցով աշխատանքների իրականացումը:
Նշենք, որ պետական պատվերի եւ սոցփաթեթի սպասարկման շրջանակում մատուցվող ծառայությունները ամբողջ ծավալով շարունակվելու են իրականացվել էլեկտրոնային առողջապահական համակարգով` կնքված պայմանագրերի դրույթների համաձայն:






