3D մամոգրաֆիան ավելի հստակ կարող է ցույց տալ կրծքագեղձի քաղցկեղը, ասվում է նոր ուսումնասիրության մեջ։
Փենսիլվանիայի Համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կրծքի տոմոսինթեզը՝ 3D մամոգրաֆիան կարող է ավելի լավ բացահայտել հիվանդությունը:
Հետազոտության համար գիտնականները 3D մամոգրաֆիա անցած 15633 կնոջ նկարները համեմատել են սովորական մամոգրաֆիա անցած 10753 կնոջ նկարների հետ:
Ընդհանուր առմամբ հետազոտողները բացահայտել են, որ 3D մամոգրաֆիայից հետո կրկնակի անալիզների հավանականությունը 10,40%-ից նվազել է 8,78%: Ավելին, քաղցկեղ ախտորոշումը հաստատող դրական մամոգրաֆիայի քանակական հարաբերությունը աճել է 46%-ով, հաղորդում է Fox News-ը։
«Իմ աշխատանքային փորձի ընթացքում սա ամենակատարելագործված մամոգրաֆիան է», - ասել է Փենսիլվանիայի համալսարանի ճառագայթային ախտորոշման բաժնի ղեկավար, հետազոտության հեղինակ Էմիլի Կոնենտը:






