«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ–ի (Նուբարաշենի հոգեբուժարան) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միքայել Գեւորգյանը, որը նախկինում ղեկավարել է Հատուկ (ուսանողական) պոլիկլինիկան։
Միքայել Գեւորգյանը առաջին կրթությամբ ստոմատոլոգ է, հետագայում ստացել է առողջապահության կազմակերպչի որակավորում, դասավանդել է Երեւանի բժշկական համալսարանում եւ Առողջապահության ազգային ինստիտուտում։
Հիշեցնենք, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ։
Հիշեցնենք նաեւ, որ Հատուկ պոլիկլինիկան 2017 թվականին լուծարվել է առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի որոշմամբ, օպտիմալացման ծրագրի շրջանակներում։






