Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հունիսի 16-ին, ժամը 20:50-ի դրությամբ Երեւան քաղաքի Արտաշատի խճուղու սկզբնամասից՝ Ճանապարհային ոստիկանության հենակետից դեպի Այնթապ-Նոր Խարբերդ-Խարբերդի ամառանոցներ տանող հատվածում Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 6 փրկարար ծառայող եւ ոստիկանության 6 աշխատակից իրականացնում են որոնողական աշխատանքներ: 

14-ամյա Հայկ Հարությունյանը, որն աուտիզմ ունի, Այնթափ գյուղի իրենց տնից դուրս է եկել հունիսի 8-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:

Եթե տեսնեք 14-ամյա Հայկին՝ լուսանկարի վրա պատկերված տղային, զանգահարեք նրա ազգականներին (095 46 41 43, 094 19 53 35) կամ ոստիկանություն (1-02, 010 59 06 25)։