Սույն թվականի հունիսի 7-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում ԱՄՆ-ից եկած հայկական արմատներ ունեցող Արթուր Սալիբյանի գլխավորությամբ կանցկացվի կրծքագեղձի հեռացման (մաստեկտոմիա) եւ միեւնույն ժամանակ պրոթեզավորման բարդ վիրահատություն։ ԸՆդ որում հեռացվում է միայն մկանային հյուսվածքը եւ պահպանվում է մաշկի ծածկույթը։ Այնուհետեւ մկանային հյուսավածքի փոխարեն տեղադրվում է իմպլանտը։ Վիրահատությունը կցուցադրվի մոնիտորի վրա։ NEWS.am Medicine-ը նույնպես կհետեւի այս վիրահատությանը։

Պետք է նշել, որ եթե ի սկզբանե Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մասնագիտանում էր հենց կանանց առողջության վրա, ապա վերջերս կենտրոնում բացվել է լավ սարքավորված վիրահատական սրահ։ Անցյալ տարի կատարվել է 371 վիրահատություն։ Դրանցից 210 եղել են կրծքագեղձի, արգանդի, ապենդիքսի եւ ճողվածքների վիրահատություններ։

Այն հարցին, թե հաճախ են նման մասնագետներ այցելում այս կենտրոն, թե նրանք նախընտրում են իրենց  կադրերին ուղարկել արտասահման վերապատրաստվելու համար, նա պատասխանեց. «Ավաղ, արտասահման գնացող մեր մասնագետները ոչ միշտ են հնարավորություն ունենում պրակտիկորեն աշխատել՝ հետեւելով վիրահատական կանոններին։ Այդ պատճառով ամերիկյան մեր հիմնադիրները պարբերաբար այստեղ մասնագետներ են ուղարկում՝ կենտրոնի աշխատակիցների վերապատրաստման համար։ Գալիս են եւ վիրաբույժներ, եւ բժիշկ–ռադիոլոգներ, ուռուցքաբաններ եւ էնդոկրինիլոգներ»։