ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իշխանափոխությունից հետո նախկին պետ Իշխան Կարապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Նա համարվում էր Կարեն Կարապետյանի մարդը: