Քաղավիացիայի օդաչուների նախապատրաստումը պահանջում է հսկայական ֆինանսական ու ժամանակային ծախսեր, դրա համար էլ օդաչուների առողջությանը հատկապես ուշադիր են վերաբերվում՝ որքան երկար օդաչուն կարողանա թռչել, այդքան ավելի լավ բոլորի համար։ «Ավիաբույժ» բուժկենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Ղազարյանը պատմել է, որ Հայաստանում մինչև 60 տարեկան օդաչուները տարեկան մեկ անգամ անցնում են կանխարգելիչ բուժհաստատություններ, իսկ 60 տարեկանից հետո՝ արդեն տարեկան երկու անգամ։
Այդ հետազոտությունների իմաստն է համոզվել, որ օդաչուն առողջ է ու կարող է թռչել, իսկ առկա խնդիրներն էլ հայտնաբերել ժամանակին, ու եթե դրանք հնարավոր է բուժել, ապա արագ բուժել ու հնարավորինս ավելացնել օդաչուի այսպես կոչված «թռիչքային կյանքի» տևողությունը։ Հետազոտություններ են անցնում նույնիսկ բորտ ուղեկցորդները ու հրահանգիչները՝ բոլոր նրանք, ովքեր կապակցված են թռիչքների անվտանգության ապահովման հետ։
Կուրսանտները, որոնք իրենց համար ընտրել են քաղավիացիայի օդաչուի մասնագիտությունը, պետք է բացարձակ առողջ լինեն, շեշտեց Լիլիթ Ղազարյանը։ Բայց մարդու առողջությունը ժամանակի ընթացքում թուլանում է, ու ավիացիոն բժշկության նպատակն է առավելագույնս պահպանել արդեն գործող օդաչուի առողջությունը։ Օդաչուի մասնագիտությունն էլ իր հերթին է, իհարկե, ինքնին նպաստում մի շարք հիվանդությունների զարգացմանը՝ վիբրացիան, աղմուկը, թթվածնի պակասը, որոնց հետ բախվում են օդաչուները թռիչքների ժամանակ, նրանց առողջությանը բնականաբար չեն նպաստում։
Ավիացիոն բժշկության ու թռիչքների անվտանգության ապահովման խնդիրները քննարկելու համար Երևանում հունիսի 26-27-ին անցկացվում է միջպետական ավիացիոն կոմիտեի համակարգող- խորհրդատվական ավիաբժշկական խորհրդի 38-րդ նիստն ու կոնֆերանսը՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, ուզբեկստանի, Ղրղզտանի, Վրաստանի ու այլ երկրների մասնագետների մասնակցությամբ։
Կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված է կոմիտեի 25-ամյակին, քննարկվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)պահանջներին համապատասխան ավիաբժշկական փորձաքննության ընթացակարգերի մշակման, համապատասխանեցման և ներդրման, թռիչքներիբժշկասանիտարական անվտանգության, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, աշխատանքային պայմանների՝ առողջությանհամար վնասակար գործոնների կառավարման և ավիացիոն մասնագետների առողջության պահպանման հարցեր:






