Տաք լոգանքը կօգնի կանխել ինսուլտի ու ինֆարկտի զարգացման վտանգը։ Նման եզրակացության են հանգել Ehime University համալսարանի հետազոտողները, հայտնում է Daily Mail-ը։

Փորձագետների կարծիքով՝ առողջության պահպանման համար անհրաժեշտ է շաբաթական հինգ անգամ լոգանք ընդունել, ընդ որում ցանկալի է 41 աստիճան տաքության ջրում։ Հետազոտությանն ընդամենը մասնակցել է 900 մարդ, իսկ լոգանքի ընդունման միջին տեւողությունը կազմել է 12 րոպե։ Դրանից հետո փորձի մասնակիցների մոտ չափել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են զարկերակային ճնշումն ու քներակի պատերի հաստությունը։

Նշում են, որ առողջարար ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ տաք ջուրը լավացնում է սրտի արյան մատակարարումը։ Բացի դրանից, նվազում է զարկերակային ճնշումը, ու նվազում են այն պրոցեսները, որոնք կարող են հաստացնել անոթների պատերը։ Տաք լոգանքների եւս մեկ դրական ազդեցություն՝ նրանք, ովքեր կանոնավոր կերպով ընդունում են տաք լոգանք, ավելի քիչ են տառապում սթրեսից։