Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30%-ով։ Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ու սա ընդամենը մեկ ամսվա բարեխիղճ կառավարման, ռեսուրսների օպտիմալացման և վատնումների բացառման արդյունքում», – գրել է նա։

Նշենք, որ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը մեկ ամիս առաջ ազատվել է աշխատանքից։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շավարշ Գրիգորյանը։