Հակաբեղմնավորիչ հաբերը ունեն կանաց զորացնելու մի դրական սոցիալական ուժ, բայց կան որոշակի տարաձայնություններ, թե ինչպես են հորմոնալ հակաբեղմնավորիչները ազդում լիբիդոյի եւ կնոջ սեռական բավարարվածության վրա։
Շատ կանայք վախենում են, որ իրենց սեռական ցանկությունը կնվազի, եթե իրենք սկսեն օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր։ Բայց Սթարլինգի, Գլազգոյի, Նյու Քասլի եւ Նորթումբրիայի համալսարանների գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ միշտ է այդպես պատահում։ Հետազոտողները պարզել են, որ կնոջ սեքսուալ ցանկությունը չի նվազում, եթե նա հանդիպում է իր զուգընկերոջը այն ժամանակ, երբ նա արդեն ընդունում է այդ հաբերը։ Այնուամենայնիվ, սեռական ցանկությունը կարող է նվազել, եթե կինը հարաբերությունների ընթացքում է սկսել դեղահաբեր ընդունել։
Հետազոտելով 365 զույգ՝ մասնագետները պարզել են, որ հարաբերությունները հաստատելու պահին դեղահաբեր ընդունող կանայք ավելի մեծ սեռական բավարարվածություն են զգացել, քան նրանք, ովքեր սկսել կամ այլեւս չեն ընդունել հակաբեղմնավորիչներ հարաբերությունների ընթացքում։
Դեղահաբերում առկա հորմոնները մի փոքր փոխում են այլ մարդկանց գրավչությունը կանանց համնար։ Սա նշանակում է, որ եթե նա սկսի կամ դադարեցնի հաբեր ընդունելը հարաբերությունների ժամանակ, ապա նրա սեքսուալ ցանկությունները կարող են նվազել, եւ նա այլեւս ցանկալի չի լինի իր զուգընկերոջ համար։






